Դիմորդների 7,7%-ը կտրվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Դիմորդների 7,7%-ը  կտրվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական տվյալները հայտնի են:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հայտնել է, որ քննության միջին միավորը կազմել է 13,8:

«Քննությանը մասնակցել է 6023 դիմորդ: Անբավարար ստացել է դիմորդների 7,7 տոկոսը, 7,5-18 միավոր ստացել է 70 տոկոսը: Դիմորդներից 90 հոգի ստացել է առավելագույն 20 միավոր», գրում է Panorama.am-ը:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նշել է նաև, որ քննության վերջնական արդյունքները քննակենտրոններում կփակցվեն հունիսի 12-ին:

Կարդացեք նաև՝ 3 առարկայի միասնական քննության արդյունքները. «Աշխարհագրություն»-ից 20 է ստացել ընդամենը 5 դիմորդ

ԵՊՀ-ն տարածված 2 մասնագիտությամբ անվճար կրթության հնարավորություն չի տվել

ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---