Աղբյուր. Հալեպահայ մոտ 10 ընտանիք Քեսաբ է տեղափոխվել![]() 11 հունիսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հալեպահայ տասնյակ ընտանիքներ Քեսաբ են ժամանել: Միաժամանակ նշվում է, որ տեղափոխումը չպետք է ընկալել որպես խուճապ, քանի որ ընտանիքներից շատերը Քեսաբում տներ ունեն և ամեն ամառ հանգիստն այնտեղ են անցկացնում: «Արևելք»-ի աղբյուրների համաձայն՝ մոտ տաս ընտանիք Հալեպում տիրող իրադրության հետևանքով է մեկնել Քեսաբ և վարձով մնում: Կան տեղեկություններ, որ ավելի վաղ Հալեպից Քեսաբ գնացած մի քանի ընտանիք գաղթել է Կանադա: Հունիսի 10-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա: Իսկ հունիսի 9-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |