ՀՀ նախագահ. ՌԴ հետ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել երկրների հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը11 հունիսի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված հայ-ռուսական համագործակցության դաշնակցային բնույթը մշտապես արտահայտվում է ինչպես երկկողմ միջպետական մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում փոխգործակցությամբ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը, որոնք միտված են կայունության և անվտանգության պայմաններում զարգացման ապահովմանը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: ՌԴ կառավարության նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար տոնական նշանավոր այս օրն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարօրության ու միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների խորը փոխակերպումների հետ: Հունիսի 12-ին ՌԴ-ում նշվում է Ռուսաստանի օրը: 1990թ. հունիսի 12-ին ՌԽՍՀ Ժողովրդական պատգամավորների համագումարը հռչակագիր է ընդունել ՌԴ ինքնիշխանության մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |