Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի 11 պատգամավորի ձեռնպահ մնալ Թուրքիայի այցերից![]() 11 հունիսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագումով պատգամավորներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Բանաձևի ընդունումից հետո Գերմանիան հետ կանչեց դեսպանին: Գերմանիայի հանրությունը քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին թե հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, քանի որ նրանց հայտարարությունները կասկածներ են առաջացնում: Այդ հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին: Տեղի դիտորդները նշում են, որ կանցլեր Անգելա Մերկելը կախում ունի Թուրքիայի իշխանություններից, քանի որ հենց Անկարայի շնորհիվ արգելափակվեց այն երթուղին, որով փախստականները Գերմանիա են հասնում: Փորձագետները կարծում են, որ եթե Թուրքիան ինչ-ինչ պատճառներով հրաժարվի իր պարտավորություններից, փախստականների նոր հոսք կսկսվի դեպի Եվրոպա, այդ թվում ԳԴՀ, ինչը կրկին նախադրյալներ կստեղծի Մերկելի հանդեպ ճնշման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը Der Spiegel-ի վրա հղումով: Ընթերցեք նաև. Թուրք իրավապաշտպանները շնորհակալ են Բունդեսթագին Ցեղասպանության ճանաչման համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |