Կրկնակի պայթյուն Դամասկոսում. 9 զոհ, 16 վիրավոր![]() 11 հունիսի 2016 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շիաներով բնակեցված Սեիդ Զեյնաբ թաղամասում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել: Առավոտյան այդ թաղամասում 2 պայթյուն է որոտացել: Առաջին պայթյունը տեղի է ունեցել թաղամասի մատույցների մոտ` մահապարտ ահաբեկչի միջոցով, իսկ երկրորդ պայթյունը տեղի ունեցավ ականապատ ավտոմեքենայի միջոցով փողոցներից մեկում: Երկու պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, վիրավորվել է առնվազն 16-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ահաբեկչության պատասխանատվությունն ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել: Ապրիլի 25-ին ևս պայթյուն է եղել Դամասկոսի նույն թաղամասում` սիրիական բանակի անցակետերից մեկի մոտ ականապատ ավտոմեքենա պայթեց: Զոհվեց մոտ 8 մարդ, շատերը ծանր վիրավորումներ ստացան: Փետրվարի 21-ին նույն թաղամասում, առավելապես շիաներով բնակեցված, տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որի հետևանքով գրեթե 70 մարդ զոհվեց: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Ընթերցեք նաև. Հալեպում արկակոծությունից հայ է զոհվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |