2-րդ անգամ Երևանում գունազարդ վազք կանցկացվի՝ հուլիսի 9-ին11 հունիսի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Yerevan Color Run-ը 2016-ին տեղի է ունենալու հուլիսի 9-ին Մարզահամերգային համալիրի դիմաց: Yerevan Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի շատ երկրներում ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, և 2015-ից այն արդեն հասել է Հայաստան: Հուլիսի 9-ի վաղ առավոտյան բոլոր մասնակիցները հանդիպում են Մարզահամերգային համալիրի տարածքում, ֆիթնես նախավարժանքի միջոցով տաքացնում են մկանները և պատրաստվում մեկնարկին: Այնուհետև վազքուղու ամբողջ ընթացքում մասնակիցների վրա, ոտքից գլուխ, լցնելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր: Քանի որ սա զվարճալի վազք է, մասնակիցների արդյունքները չեն չափվելու, բայց այնուամենայնիվ, վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևավատրվեն մրցանակներով: Վազքից հետո մասնակիցներին սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն և պար: Վազքի մասնակցության արժեքն է 4000 դրամ: Կարելի է ամրագրել միջոցառման կայքում: 2015-ի օգոստոսի 15-ին՝ ժամը 07:00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մեկնարկել է Գունազարդ վազքը (Yerevan Color Run):Գույների այս փառատոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:Վազքուղին առաջինն անցած 3 տղա և 3 աղջիկը ստացել են մեդալներ և նվերներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |