Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ դա պահանջեն արեւմտյան երկրներն ու ԱՄՆ-ն19 մարտի 2007 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի համար վտանգավորն այն է, որ հայերը կարող են փոխհատուցում պահանջել կորցրած հողերի համար, ինչպես Եվրոպայի հրեաները` Գերմանիայից: Այդ մասին Armenian Reporter-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի լրագրող եւ գրող, Մերձավոր Արեւելքի մասին գրքերի հեղինակ եւ The Independent-ի թղթակից Ռոբերտ Ֆիսկը: «Ես կարծում եմ, որ ԵՄ-ն կարող է օգնել Թուրքիային այս հարցում: Սակայն Անհնար է անընդհատ ժխտել Հայոց ցեղասպանությունը: Այդ խնդիրը կարծարծվի կրկրն ու կրկին: Եվ երբ դուք մահանաք, կմնան ձեր երեխաներն ու ձեր երեխաների երեխաները եւ այդ իրավիճակն անվերջ կշարունակվի, ինչպես այժմ պաղեստինցիների հետ է դա կատարվում եւ այն բոլորի հետ, ով արտաքսվել է եւ կորցրել ամեն ինչ: Դուք գիտեք, որ չեք վերադարձնի Արեւմտյան Հայաստանը, գուցե 10 հազար տարի անց դա կատարվի, բայց ոչ այժմ: Սակայն, ի վերջո, դուք պետք է ճանաչեք Ցեղասպանությունը: Անշուշտ մի շարք պահանջներ կառաջադրվեն: Ամերիկյան ապահովագրական ընկերություններն արդեն սկսել են վճարել ապահովագրված գումարները Հայոց ցեղասպանության` կամ «հայկական ողբերգության», ինչպես նրանք են դա անվանում, զոհերի ժառանգներին: Եվ նույնիսկ ապահովագրական ընկերությունները չեն կոչում այդ իրադարձությունները իրենց օրինական անվանումով»,-ասել է Ֆիսկը: Նա նաեւ նշել է, որ գնալով ավելի շատ թուրք պատմաբաններ են փորձում առաջ տանել այդ հարցը: Խնդիրն, ըստ լրագրողի, նրանում է, որ եթե արեւմտյան կառավարությունները, ներառյալ ԱՄՆ-ն, ասեն թուրքերին, որ նրանք պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, թուրքերը կճանաչեն այն: «Սակայն քանի դեռ նրանք դա չեն անում, թուրքերը ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Նրանք խուսափում են պատասխան տալուց»,-ընդգծել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |