Թուրքիայում հայկական եկեղեցին օգտագործվում է մահմեդական արարողության համար11 հունիսի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Չանաքքալեյում (Դարդանել) գտնվող 17-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում իֆթարի (պահքի) ճաշ է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Չանաքքալեի «Մարտ 18 համալսարանի» սուֆիական համայնքի կողմից, որին էլ այժմ պատկանում է եկեղեցին, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։ Համալսարանի սուֆիական համայնքի գիտական գծով խորհրդական, դասախոս Հալիթ Քուշքուն հայտնել է, որ ամբողջ Ռամադանի (սուրբ ամիս) ընթացքում եկեղեցում իֆթարի ճաշ են մատուցելու՝ այդ ընթացքում հյուրընկալելով մոտ 10 հազար մարդու։ Անվճար ճաշի ժամանակ կներկայացվեն սուֆիական ավանդույթները և մշակույթը։ 17-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին ժամանակին վերածվել է զինապահեստի, այնուհետև օգտագործվել որպես ազգագրության թանգարան, մշակությային կենտրոնի դասարան։ Եկեղեցու շենքը 3 տարի առաջ վերջնականորեն հատկացվել է վերոնշյալ համալսարանի սուֆիական համայնքին։ Պետդեպը՝ Ստամբուլի տաճարում Ղուրան ընթերցելու մասին. Թուրքիան պետք է հարգի Սբ Սոֆիայի ավանդույթները Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |