Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել արդեն հուլիսին19 մարտի 2007 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Բաքվում Թուրքիայի դեսպան Ավլի Ղարսլիօղլուն հայտարարել է, թե Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը կարող է սկսվել արդեն հուլիսին: Թուրք դիվանագետը հայտարարել է, որ նախագիծն անպայման կիրականացվի, քանի որ նախագծին մասնակից երկրները համառություն են դրսեւորում: Գ.Ղարսլիօղլուն նշել է նաեւ, որ երկաթուղիների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պարզվել է, որ աշխատանքների փոքր մասն է մնացել: Դիվանագետն ասել է, որ շինարարության գծի վրա գտնվող հողամասերի գնման աշխատանքները սեփականատերերից արդեն մոտենում են ավարտին, իսկ դրանից հետո, հավանաբար, հուլիսի սկզբին, կսկսվեն շինարարական աշխատանքները, հաղորդում է Day.az-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |