Ադիբեկյան. ՀՀ-ում դարավերջին արտագաղթի պատճառով 1.750.000 մարդ կմնա11 հունիսի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Եթե ՀՀ-ից արտագաղթի տեմպերը շարունակվեն, ապա մինչև դարավերջ Հայաստանում կմնա 1.750.000 մարդ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նկատել է, որ արտագաղթելու հիմնական երեք պատճառն աշխատանքի բացակայությունն է կամ եկամուտների ցածր լինելը, ապագայի նկատմամբ անորոշությունը, ընտանիքների միավորումը։ «Արտագաղթողների մեծ մասը միջին խավի մարդիկ են, որոնք այստեղ վաճառելու բան ունեն, որպեսզի կարողանան գնալ, այնտեղ տուն վարձել, ապրել մինչև կարողանան աշխատանք գտնել։ Հայաստանում աղքատ կամ ոչ ունևոր զանգվածը չի արտագաղթում, որովհետև հնարավորություն չունի»,- ասել է Ադիբեկյանը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.994.400 մարդ, որից 1.904.700-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 1.089.700-ը՝ գյուղական: 2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 3 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 4200 մարդով: Մասնավորապես, Երևանի բնակչությունը նվազել է 300 հոգով՝ դառնալով 1.073.400 մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |