Սպիտակ տունը՝ ԼՂ կարգավիճակի, Սարսանգի ու անվտանգության գոտու մասին11 հունիսի 2016 - 19:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ սկսել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ: Այս մասին է նշվում Սպիտակ տան՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպված ստորագրահավաքին ի պատասխան տարածված հայտարարությունում: «Մենք աջակցել և աջակցելու ենք հումանիտար հարցերի քննարկմանը: Դրանցից մեկն է Սարսանգի ջրամբարի ղեկավարման ու սպասարկման հարցը: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների հարցերով մասնագետների հանդիպումը՝ ջրային ռեսուրսների և ամբարների կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնել նման հանդիպում կազմակերպելու հարցում», - ասվում է հայտարարությունում: Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» բանաձևը: Հեղինակը կազմել էր այն՝ առանց ԼՂՀ այցելելու, թեև Ստեփանակերտը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել նրան: 2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար: «Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն Ադրբեջանն անտեսել է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |