Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 11 հունիսի 2016 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Իսպանիայի Մերիդա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր չորս քաղաքական ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդագրին: «Ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-23 թթ. իրադարձությունները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - նշվում է հաղորդագրությունում։ Իսպանիայի տասնյակ քաղաքների և տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններ ճանաճել են Հայոց ցեսասպանության փաստը: Երկիրը պետական մակարդակով համապատասխան բանաձև, սակայն, չի ընդունել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |