Բունդեսթագի թուրք պատգամավորները կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ![]() 13 հունիսի 2016 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: Գերմանական ամենաազդեցիկ պարբերականներից մեկի`Zeit-ի տեղեկություններով այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Բուդնեսթագի թուրք պատգամավորների հասցեին հնչեցվող մահվան սպառնալիքների չդարարող տարափը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Բանաձևի ընդունումից հետո Գերմանիան հետ կանչեց դեսպանին: Գերմանիայում լույս տեսնող մեկ այլ թերթի` Frankfurter Allgemeine Zeitung-ի տեղեկություններով թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ոստիկանական պաշտպանության տակ առնելու որոշումը կայացվել է անցած շաբաթվա վերջին` դաշնային մակարդակում կազմակերպված խորհրդակցություններից հետո, որոնց մասնակցել են պատգամավորները, ոստիկանության և քրեական գործերով դաշնային ծառայության ներկայացուցիչները: Այս խորհրդակցությունների արդյունքում Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է. «Ծագումով թուրք պատգամավորների հանդեպ հնչող սպառնալքիներն անընդունելի են»: Նույն աղբյուրի տեղեկություններով, Գերմանիայի ներքին գործերի նախարարը նշել է,որ Գերմանիայում բնակվող 3,5 միլիոն թուրքերի մեծ մասը` «լավ հարևաններ են ու գերմանական հասարակության կարևոր հատվածը: «Ծայրահեղականներն ու հանցագործները մեկուսի դեպքեր են», - նշել է գերատեսչության ղեկավարը: Բունդեսթագի` Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած պատգամավորների դեմ սպառնալքիների մի զգալի մասը հնչեցվում է ոչ թե գերմանաբնակ թուրքերի, այլ բուն Թուրքիայի ազգայնական և նույնիսկ իշխանական շրջանակների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի մերձավոր զինակիցներից մեկը` Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, Twitter-ի իր էջում տեղադրել էր Ցեղասպանության բանաձևի օգտին քվեարկած ծագումով թուրք 11 պատգամավորների լուսանկարները` դրանք ուղեկցելով հետևյալ գրառմամբ. - «Նրանք մեզ հարվածեցին թիկունքից»: Անկարայի քաղաքապետի թվիթերյան այս գրառումը սոցիալական ցանցում տարածել էին բազմաթիվ թուրք ազգայնականներ` Գյոքչեքի գրառմանը նաև մահվան սպառնալիքներ հավելելով: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Բունդեսթագի թուրքական ծագումով պատգամավորներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց: Գերմանիայի հանրությունը քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններն այն մասին թե հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների արյունը, քանի որ նրանց հայտարարությունները կասկածներ են առաջացնում: Այդ հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք խորհրդարանականների հասցեին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |