ԵԽ նախագահ. Պարտավոր ենք Թուրքիային և համերաշխություն հայտնել, և քննադատել13 հունիսի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները պահանջում են Եվրամիությունից և համերաշխություն նրա հետ, և քննադաություն նրա հասցեին: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նշելով, որ խոսքի և մամուլի ազատության խախտումներն անթույլատերլի են` Տուսկը կարևորել է Թուրքիայի դերը որպես ԵՄ գործընկեր փախստականների ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Նա նշել է նաև, որ Թուրքիայում բարդ իրավիճակ է` «ամենշաբաթյա դարձած ահաբեկչություններով ու չամրացված սահմաններով Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ»: «Ուստի մենք պարտավոր ենք և համերաշխություն հայտնել Թուրքիային. և քննադատել նրան»,-ասել է Տուսկը: Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը Թուրքիայի համար` Տուսկան ասել է, որ բանակցությունները կշարունակվեն մինչև հոկտեմբեր, իսկ դրանց ելքը կախված է Թուրքիայի կողմից ԵՄ պահանջների կատարումից: ԵԽ նախագահը նշել է նաև, որ պետք չէ կարծել, թե Գերմանիան միակ երկիրն է, որին սպառնում է միգրանտների հետ կապված իրավիճակի վատթարացում: «Մյուս երկրները ևս քիչ փախստականներ չեն ընդունել, պետք չէ Գերմանիային որպես նահատակ ներկայացնել»,-ասել է Տուսկը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |