Bild. Մխիթարյանն իր ապագայի մասին վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին![]() 13 հունիսի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի մասին վերջնական որոշում կկայացնի մինչև հունիսի ավարտը, հայտնում է Bild-ը: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը: «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը սպառվում է 2017-ի ամռանը: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: Նրան տարեկան առաջարկում են €7 մլն, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ունի Եվրոպայի առաջատար ակումբներից, գրում է Championat.com-ը: Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |