Թրամփը կրկին կոչ է արել արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ13 հունիսի 2016 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբի վրա հարձակմանը, կրկին կրկնել է իր հորդորը` արգելել մահմեդականների մուտքն ԱՄՆ: «Այն, ինչ կատարվեց Օռլանդոյում, միայն սկիզբն է: Մեր իշխանությունները թույլ են ու անարդյունավետ: Ես կոչ եմ անում արգելել: Խստություն է հարկավոր»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է BBC-ին: Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը։ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը: Ընթերցեք նաև. ԻՊ-ն ստանձնել է Օռլանդոյի գիշերային ակումբում զինված հարձակման պատասխանատվությունը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |