Շահան Կանդահարյան. Լիբանանի հայ համայնքը յուրահատուկ է19 մարտի 2007 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին պետք է ընդգծել, որ այն գոյատեւում է հետպատերազմյան իրավիճակի եւ ներքաղաքական ճգնաժամի պայմաններում»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: Նրա խոսքերով, ապահովության տեսակետից խոշոր ցնցումներ չեն արձանագրվում: Այսուհանդերձ այսօրվա կառավարական խոր ճգնաժամը, ընդդիմության հայտարարած նստացույցն ու իշխանություն-ընդդիմություն բացակայող երկխօսությունը ծանր կացություն է ստեղծում: Տնտեսական վիճակը ծանր է համայնքի, ինչպես ամբողջ լիբանանցի ժողովրդի համար: Նման պարագայում չի կարելի տարանջատել լիբանանահայ համայնքի իրավիճակը լիբանանցի ժողովրդի իրավիճակից»,-նշել է նա: «Սակայն պետք է նշել, որ հայ համայնքն ունի զանազան դժվարություններ հաղթահարելու փորձ.անցած է 17-ամյա քաղաքացիական պատերազմում, ինքնապաշտպանական կռիվներում զոհեր տված համայնքը այնուամենայնիվ ընդունակ է արագ վերականգնելու եւ կազմակերպ կյանքը շարունակելու: Լիբանանահայ համայնքը յուրահատուկ համայնք է.ունի իր կառուցվածքային հատուկ վիճակը, որ համասփյուռքյան կարեւորություն է տալիս նրան. այնտեղ է գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, հարանվական համասփյուռքյան կենտրոնները, ինչպես նաեւ համասփյուռքյան քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կենտրոնատեղիները: Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին եւ արձանագրած արտագաղթին գաղութը շարունակում է պահել իր համասփյուռքյան կարեւորությունը: Մեզ մոտ ասում են, որ Բեյրութը հայ սփյուռքի մայրաքաղաքն է»,-ասել է Շահան Կանդահարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |