Մայր տաճարի վերանորոգումը մինչև Հռոմի պապի՝ Հայաստան այցը չի ավարտվի![]() 13 հունիսի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման, ամրակայման արտաքին աշխատանքները մինչև Հռոմի պապի՝ Հայաստան կատարելիք այցը չեն ավարտվի: Այս մասին հայտնել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը: Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Երևանում 50-60.000 մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ նախատեսված միջեկեղեցական աղոթքին: «Արտաքին երկաթյա կաղապարները Պապի այցի ընթացքում էլ կշարունակեն մնալ»,-ասել է Մելիքյանը, մեջբերում է Panorama.am-ը: Տաճարի ներսում միաժամանակ ընթանում են որմնանկարների թարմացման ու մասնակի վերանորոգման աշխատանքներ: «Ներքին աշխատանքները մինչև հունիսի 24-ը կավարտվեն»,-ասել էտեղեկատվական համակարգի ղեկավարը: Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ավագ մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանի գնահատմամբ, որմնանկարները լավ վիճակում են, վնասված մասերը քիչ են: Կատարվում են մրի շերտի հեռացում, ներկի ամրակայում, թափված հատվածների լրացում, նախկինում կատարված գունային լրացումների գունափոխման ուղղումներ, որմնանկարների հիմքի վթարային հատվածների ամրակայում: Այս պահին ռեստավրացիոն աշխատանքներ են իրականացվում նաև Խոր Վիրապում: Հունիսի 26-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Հռոմի պապը ժամանելու է հունիսի 24-ին` ժամը 15:00-ի սահմաններում:Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Կարդացեք նաև՝ Հռոմի պապն ուզում էր ՀՀ այցի ժամանակ հայ-թուրքական սահման այցելել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |