Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու օդանավակայանը

Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու օդանավակայանը

PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և ականանետերից գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու Էն Նայրաբ օդանավակայանը: Այդ մասին հայտնել է Սիրիայում հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները չեն դադարեցնում հրադադարի խափանման փորձերը: Նրանք համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և ականանետերից գնդակոծել են Հանդրաթ բնակավայրը, Հալեպի Էլ Համադիա, Մեյդան, Շեյխ Մահսուդ թաղամասերն ու Էն Նայրաբ օդանավակայանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ահաբեկիչների գնդակոծմանն են ենթարկվել Հադադա, Արդ էլ Վաթա և Ռաշա բնակավայրերը Լաթաքիայում, ինչպես նաև մի շարք բնակավայրեր Համայի և Դամասկոսի գավառներում:

Ավելի վաղ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա: Ահաբեկիչները գրոհել են Սիրիայի կառավարական զորքերի դիրքերը Հալեպի հարավային արվարձանում հրաձգային զենքից, նռնականետերից, զենիթային կայանքներից ու ականանետերից:

Հրադադարի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:

Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:

Ընթերցեք նաև. Ահաբեկիչները շարունակում են գնդակոծել Հալեպի գավառը. 54 զոհ կա, այդ թվում` երեխա

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---