Զեկույց. ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Գերմանիան զենքի խոշորագույն արտահանողներն են աշխարհում![]() 13 հունիսի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - 2015-ի տվյալներով ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Գերմանիան առաջատար դիրքեր են զբաղեցնում սպառազինություն արտահանող երկրների ցանկում: Այդ են վկայում հունիսի 13-ին հրապարակված Jane's Information Group (IHS Jane's) բրիտանական վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները: Նախկինի պես առաջատարն ԱՄՆ-ն է: Այդ երկիրը 2015-ին մոտ $23 միլիարդի զենք է արտահանել: Երկրորդ տեղում Ռուսաստանն է` մոտ $7,5 միլիարդով: Սակայն փորձագետներն ակնկալում են, որ Մոսկվան շուտով կընդլայնի իր շուկան Իրանի հետ առևտրի հաշվին, որը սկսում է վերազինել իր ՌՕՈւ-ն: Մինչդեռ մինչև 2018-ը Ֆրանսիան կարող է ստիպել ՌԴ-ին նահանջել 2-րդ հորիզոնականից: Ֆրանսիան Ավստրալիային ռազմանավեր վաճառելու պայմանագիր է կնքել, հայտնում է Newsru.com-ը: Գերմանինան 3-րդն է վարկանիշում: Փորձագետները պարզել են, որ մեկ տարում գերմանական ձեռնարկությունները արտահանել են մոտ $4,78 միլիարդի զենք ու զինամթերք` չհաշված հրաձգային զենքն ու զինամթերքը: Գերմանիայի զենքի արտահանման մեկ երրորդը կամ 29%-ը բաժին է ընկնում Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներին: 2015-ին համաշխարհային սպառազինության շուկան աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել է $65 մլրդ ծավալի` 2014-ի $58,4 մլրդ դիմաց: Սա վերջին 10 տարում ամենամեծ աճն է, որի հիմնական պատճառը ռազմատեխնիկայի գնումների կտրուկ աճն է Սաուդյան Արաբիայի կողմից` մինչև $9,3 մլրդ 2015-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |