Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանը կբուժվի Գերմանիայում![]() 13 հունիսի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան մարտերի ժամանակ վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը հունիսի 13-ի առավոտյան տեղափոխվել է Գերմանիա բուժման: Այդ մասին տեղեկացրել է Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը: 19-ամյա Առաքելյանը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը: Նրա խոսքով,առավոտյան մեկնել են Մոսկվա, այնուհետև Դյուսելդորֆ, որտեղից էլ պետք է մեկնեն Բոն՝ համալսարանական կլինիկա վերականգնողական բուժում ստանալու: «Բժիշկների հետ նախնական պայմանավորվածություն ունենք. այնտեղ բուժման պրոցեսը կազմակերպելու է հայազգի բժիշկ Վարդան Խաչատրյանը: Ռուբենը երեք ամիս վերականգնողական բուժում է ստանալու: Ասել են, որ նրան այս պահի դրությամբ վիրահատություն չի սպասվում», -փոխանել է Թումանյանը, գրում է Panoram.am-ը: Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին մեկնել է Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Հաամբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող Լազգիյանն արդեն նորմալ սնվում է և խոսում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |