Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան դեռ 21-րդ դար չի մտել` դա է վկայում Սբ Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցումը![]() 13 հունիսի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան ժամանակակից քաղաքակրթության մակարդակին դեռ չի հասել և 21-րդ դար չի մտել: Ըստ նրա, դա է վկայում Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու որոշումը: Որպես պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մզկիթի վերածել մինչ այդ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը: «85 տարի անց Ռամադանի 30 օրերին Այա Սոֆիան կրկին մզկիթի է վերածվում. hունիսի 6-ից հուլիսի 7-ը պետական հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակելու է առավոտյան աղոթքը»,-հայտարարել է Էրդողանը: «Որպես ԱԳՆ մեր վերջին հայտարարությունն այն էր, որ Թուրքիան չի մտել 21-րդ դար իր այդ գործողություններով նա մեր ժամանակի քաղաքակրթության մակարդակին չի հասել»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոտզիասը ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ Պետդեպի հայտարարության վրա` Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Ըստ նրա, Անկարան նյարդային պահվածք է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ: «Թուրքիան, ես շատ քաղաքավարի և դիվանագիտորեն եմ արտահայտվում, նյարդային պահվածք է ցուցաբերում: Դա երկու պատճառ ունի: Առաջինն այն է, որ նրա ծրագրերն արտաքին քաղաքականության ոլորտում չիրականացան: Նա վատ հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ, ընթացող բանակցություններով վատ հարաբերություններ Իսրայելի հետ, պատերազմական վիճակում է Սիրիայի հետ և մասնակցում է Իրաքի դեմ պատերազմին, նա պատմական տարաձայնություններ ունի, որոնք արտահայտվեցին Հայաստանի մասով, երբ գերմանական Բունդեսթագը բանաձև ընդունեց` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նա առճակատման մեջ է Ռուսաստանի հետ: Լուծված չէ Կիպրոսի խնդիրը, որտեղ նա պատասխանատու է հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի համար և նա ռևանշիզմի միտումներ է դրսևորում Հունաստանի հանդեպ»,-ասել է նախարարը: Ըստ նրա, Հունաստանի քաղաքականությունն այս պահին այնպիսին է, որ նա նախանշել է կարմիր գծերը, որոնցից մտադիր չէ նահանջել: ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիան պետք է հարգի Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարի ավանդույթները: «Մենք ընդունում ենք, որ Այա Սոֆիան բացառիկ նշանակության վայր է: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել Այա Սոֆիան այնպես, որ հարգվեն նրա ավանդույթները և նրա բարդ պատմությունը»,- ասել է Թոները` օգտագործելով սրբավայրի հունական անվանումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |