ԱԺ-ն հաստատել է 2015-ի բյուջեի կատարողականը![]() 13 հունիսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը հունիսի 13-ի արտահերթ նիստում հաստատել է 2015-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: 88 պատգամավոր կողմ է քվեարկել, 15-ը՝ դեմ, իսկ 14-ը ձեռնպահ էին, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ ԱԺ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու կատարողականին, իսկ դեմ էին արտահայտվել ԱԺ ՀԱԿ և Օրինաց երկիր խմբակցությունները: Նիստին ներկա են նաև կառավարության անդամները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: 2015-ի բյուջեով եկամուտները կազմել են մոտ 1 տրիլիոն 185 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ մոտ 1 տրիլիոն 299 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ մոտ 114 մլրդ դրամ: ՀՀ 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում էր 4.1% տնտեսական աճ: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |