Օզդեմիր. Էրդողանի օրոք Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա13 հունիսի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում մեծ ավանդ ունեցող, այդ երկրի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը խոսել է իր հասցեին հնչեցված քննադատությունների մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Օզդեմիրն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարություններին, թե Օզդեմիրին թուրք կոչելուց առաջ անհրաժեշտ է նրա արյունը լաբորատոր փորձաքննության ենթարկել՝ պարզելու համար արդյոք կապ ունի՞ այդ մարդը թյուրքականության հետ, թե՞ ոչ։ Պատասխանելով Էրդողանի այդ խոսքերին՝ Օզդեմիրը հեգնանքով ասել է, թե ինքը, հետևելով այդ հորդորին, գնացել է հիվանդանոց և արյան անալիզ հանձնել, որից պարզվել է, որ ինքն Երկրի քաղաքացի է և իր համար ամենից կարևորը մարդ լինելն է, թուրքական «Հաբերլեր»-ին հղումով գրում է Aravot.am-ը։ «Ես, որպես ստամբուլցի մոր և կովկասցի գաղթական չերքեզ հոր զավակ, կիսում եմ Անատոլիայում դարերով կողք-կողքի ապրած բոլոր հին ազգերի, հատկապես հայերի կոտորածների և աքսորի ցավն ու իմ սրտի խորքում զգում տեղի ունեցած ողբերգությունը: Դրա համար մարդ լինելը բավարար է: Այդպես չէ՞», - ասել է նա, գրում է Ermenihaber.am-ը: Էրդողանի քննադատության թիրախ դառնալուց հետո Օզդեմիրը հայտարարել է, որ մահվան բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո Գերմանիայի ոստիկանությունը հատուկ պաշտպանության տակ է առել Բունդեսթագի պատգամավորին. «Կյանքիս ընթացքում երկու անգամ իմ հանդեպ հատուկ պաշտպանություն է իրականացվել։ Երկու անգամն էլ թուրքերի պատճառով։ Առաջին անգամը 1994թ. հետո էր, երբ պատգամավոր ընտրվեցի։ Հիմա էլ ինձ պաշտպանում են Թուրքիայի նախագահի թիրախը դառնալուց հետո իմ հանդեպ սկսված հետապնդումներից։ Ի՞նչ եք կարծում՝ այս ամենը տարօրինակ չէ՞՝ Թուրքիայից դուրս քաղաքականությամբ զբաղվող գերմանացի քաղաքական գործչի համար»։ Օզդեմիրն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին՝ նշելով, որ Ռեջեփ Էրդողանի նախագահության օրոք Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ։ Ավելի վաղ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորը պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ իր հասցեին արված հայտարարությանն՝ ասելով. «Գերմանիայում խորհրդարանը ստիպված չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքների համապատասխան որոշումներ ընդունել»: Կարդացեք նաև՝ Օզդեմիր. Ընդունում ենք կայզերական Գերմանիայի՝ ցեղասպանություն հանցանքը չկանխելու մեղքը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |