Սարգսյանը ցավակցել է Օբամային՝ Օռլանդոյում ահաբեկչության կապակցությամբ![]() 13 հունիսի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակում է եղել, ինչի արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինը։ Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը:Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին: USA Today-ը դեպքն արդեն ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով ամենախոշորն է որակել։ Ավելի ուշ կրակողի հայրը՝ Միր Սեդիքը, NBC News-ին պատնմել է, որ իր որդին կարող էր նման քայլի դիմել, քանի որ ամիսներ առաջ Մայամիում համբուրվող տղամարդկանց է տեսել ու բարկացել, քանի որ նրանք համբուրվում էին իր որդու ու կնոջ աչքի առաջ։ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը» աջակցելու համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է տեղի ունեցած հրաձգությունը` այն բնութագրելով որպես «մահաբեր անխոհեմություն և անիմաստ ատելություն»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |