Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր պլանային հետազոտման նպատակով19 մարտի 2007 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր պլանային հետազոտման նպատակով, կիրակի օրը երեկոյան հայտարարել է երգչի մամլո գործակալը: «Ազնավուրը տեղափոխվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկը հետազոտման նպատակով, որը նա սովորաբար անցնում է շրջագայությունից առաջ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այնտեղ նշվում է, որ 82-ամյա շանսոնյեն դուրս կգրվի հիվանդանոցից մարտի 19-ին: Ավելի վաղ «Le Parisien» թերթը առանց հղում անելով աղբյուրին հաղորդել էր Ազնավուրի հոսպպիտալացման մասին: Հանրահայտ շանսոնյեն, որը վերջերս է ձայնագրել իր նոր ալբոմը, արտասահմանյան շրջագայության է մեկնում, որը կմեկնարկի ապրիլի 20-ին Մոսկվայում: Այնուհետեւ Ազնավուրը հանդես կգա Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, իսկ հոկտեմբերին համերգ կտա Ֆրանսիայում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |