Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորներին![]() 13 հունիսի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենկաատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք 11 պատգամավորի, որոնք արիաբար քվերակեցին Բունդեսթագում Հայոց ցեղասապանությունը ճանաչող բանաձևի օգտին: Որպես միջազգային հանրություն երբեք չպետք է թույլ տանք, որպեսզի բռնապետների հետ կապված հանցագործները հետապնդեն արդարության համար պայքարողներին»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»: Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |