ԼՂՀ ՄԻՊ. Խանումյանի դեմ բռնարարքն անընդունելի է13 հունիսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունն աննախադեպ որակել` նշելով, որ դա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Արդեն մոտավորապես 40 օր է ինչ իրականացնում եմ իմ մանդատը Ղարաբաղում, և այս ընթացքում աննախադեպ երևույթ է տեղի ունեցել, խիստ բացասական երևույթ է տեղի ունեցել։ Ես շատ մեծ հույս ունեմ և վստահ եմ՝ համոզմունքի հասնող, որ ես ստիպված չեմ լինի այսպիսի միջադեպով զբաղվել Արցախում։ Ես հենց նույն օրը՝ մի քանի ժամ անց, դատապարտել եմ այս բռնարարքը։ Սա անընդունելի է, սա մի բան է, որը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել», - ասել է օմբուդսմենը՝ միաժամանակ նշելով, որ ոչ մի երկիր նման միջադեպերից ապահովագրված չէ։ Օմբուդսմենը կարևորել է իրավապահների արձագանքը։ «Ես իմ դատապարտող հայտարարության մեջ մի քանի դատողություններ էի արել, որոնցից մեկն ակնկալել էի, որ բազմակողմանի օբյեկտիվ քննություն կիրականացվի և երկրորդը՝ կոչ էի արել որպեսզի թափանցիկության առավել մեծ ռեժիմ ընտրվեր։ Այս պահին կարող եմ արձանագրել, որ կարծեք թե այդ երկու չափանիշներն էլ ոնց որ թե պահպանվում են», - ասել է օմբուդսմենը: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ով հունիսի 6-ին Ղարաբաղում ծեծի էր ենթարկվել հայտնել է, որ վիճակն արդեն լավ է, բուժումը շարունակում է տնային պայմաններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ ընդդիմադիր պատգամավորը պատմել է, որ հունիսի 6-ին առավոտյան ժամը 10-ին գնացել է Ազգային ժողով՝ խորհրդակցության։ Խորհրդակցությունից հետո իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ քայլել է Ազգային ժողովի շենքի մոտով և այդ պահին իրենց են մոտեցել զինվորական համազգեստով անձինք, բարևել, անցել։ «Ես ու Թովմասյանը շարունակել ենք զրուցել և ես հետևից անակնկալ հարված եմ ստացել, որից հետո երեք-չորս հոգով ինձ դրել են մոտեցած մեքենայի մեջ և տեղափոխել Ստեփանակերտից դուրս՝ Արեշ թաղամասի և Խնածաղ գյուղի սահմանագիծը համարվող մի տեղանք, որտեղ մոտ երկու տասնյակ հոգով ծեծի են ենթարկել և ստիպել թուղթ գրել, որ ես հրաժարվելու եմ իմ մանդատից, ապագա քաղաքական գործունեությունից, հեռանալու եմ Արցախից, որ զղջում եմ երեկվա արածներիս համար և ինչ-ինչ մարդկանցից փողեր եմ վերցրել։ Այնուհետև մեքենան բերել է Ստեփանակերտ, որտեղ տաքսի են կանչել և տաքսին տարել է իմ ասած տեղը, որտեղից էլ զանգահարել ենք շտապօգնություն», - պատմել է Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը։ Խանումյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ։ Երկու մարդ ձերբակալվել է: Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 9-ին ԼՂ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը: Սահակյանը և Ավանեսյանը ձերբակալված են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |