Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյաներին![]() 14 հունիսի 2016 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները մոտ 5 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյա համայնքին: Այդ մասին հայտնել է հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վլադիմիրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոտ 500 տեղաբնակ սննդի անհատական փաթեթ է ստացել, իսկ երեխաներին նաև քաղցրավենիք է բաժանվել: Ռազմական բժիշկները շարժական բուժկետ են բացել և անհրաժեշտ օգնություն ցույց տվել բոլոր կարիքավորներին: Մարդասիրական օգնություն են ստացել ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մոտ 100 մահմեդական: Լաթաքիայում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչ Սամի Յունեսը նշել է, որ հումանիտար ակցիաները, որոնք անցնում են սրբազան համարվող Ռամադան ամսում, ռուս-սիրիական բարեկամության լավ օրինակ են և ՌԴ ու Սիրիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունը: «Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ հումանիտար օգնություն է ցուցաբերում: Ռուսաստանի աջակցությունը Սիրիային շարունակական է»,-ասել է Յունեսը: Ավելի վաղ 2012-ից ի վեր պարենամթերքի առաջին խմբաքանակն է հասցվել կառավարական ուժերի կողմից պաշարված Դերաա սիրիական քաղաքը` այն Դամասկոսի արվարձաններից է: Հունիսի 10-ին քաղաք են ժամանել սննդամթերքով և դեղորայքով բեռնատարները: Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |