Էլէներգիայի սակագինը 2.5 դրամով նվազեցնելու հարցը՝ ՀԾԿՀ նիստում

Էլէներգիայի սակագինը 2.5 դրամով նվազեցնելու հարցը՝ ՀԾԿՀ նիստում

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի նիստում քննարկության է դնելու էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Որոշումը կապված է գազի սակագնի նվազման հետ:

Նախագծով առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ:

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---