Գյումրիի փողոցներից մեկն առաջարկվում է վերանվանել «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի»![]() 14 հունիսի 2016 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը «Ապրիլյան պատերազմի 7 հերոսի» փողոց վերանվանելու հարցը կքննարկվի Գյումրիի ավագանու հունիսի 16-ի նիստում: Նախագծով առաջարկվում է հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ կապված փողոցի անվանման, ինչպես նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման ևտեղադրման հետ: Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի: Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը նպատակ է հետապնդում հավերժացնել ապրիլյան պատերազմումքաջարի կռված և հերոսաբար զոհված, Գյումրի քաղաքից զորակոչված զինվորների հիշատակը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |