Նախարարություն. Մանկատներում գտնվող 660 երեխայից 520-ն առողջական լուրջ խնդիրներ ունի14 հունիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ի մանկատներում գտնվող 660 երեխայից 520-ը լուրջ առողջական խնդիր ունի: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին իրականացվել են բարեփոխումներ, որոնց նպատակը երեխաների՝ ընտանիքներում ապրելն է: Վերակազմակերպվել են մի շարք հաստատություններ, այժմ կա ընդամենը 6 պետական մանկատուն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գործող 4 մանկատնից 2-ն էլ փակվել է: Հայրապետյանը վստահեցրել է, որ Հայաստանում զարգանում է խնամատար ընտանիքների ինստիտուտը, նման ընտանիքներին պետությունը 130-140 հազար դրամ է տրամադրում` պայմանավորված երեխայի առողջական վիճակով: Նա ափսոսանք է հայտնել, որ ընտանիքներն ավելի շատ ցանկանում են իրականացնել այնպիսի երեխաների խնամք, որոնք զարգացման խնդիրներ չունեն, գրում է Aravot.am-ը: Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշել է, որ եթե 10 տարի առաջ ՀՀ խնամքի տարբեր ծառայություններում 11.000 երեխա կար, 2015-ին այդ թիվը կրճատվել է 75%-ով հասնելով՝ 3.500-ի: Նրա ձևակերպմամբ, նպատակը հին խորհրդային տիպի հաստատությունների փակումը չէ, այլ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատականացված խնամք իրականացնելը: «Որևէ երեխա աղքատության կամ այլ պատճառով չպետք է տեղավորվի խնամքի հաստատությունում, երբ կարելի է աջակցություն ստանալ ընտանիքում»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Իսկ հաշմանդամությամբ ծնված երեխայի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելը, նրա կարծիքով սխալ և հնացած է: Ռադոչայը բերել է անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի օրինակը, ասելով. «Ես Հոքինգի մասին հաճախ եմ մտածում, եթե նա ծնված լիներ Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում, աշխարհը հաստատ զրկված կլիներ նրա հզոր մտքի արդյունքներից»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2015-ին 6 մանկատնում խնամվել է մոտ 660 երեխա, որոնցից մոտ 450-ն ունեն առողջական խնդիրներ և խնամվում են համակարգի մասնագիտացված երեք մանկատնում: 2015-ի ընթացքում որդեգրվել է 88 երեխա, այդ թվում 52-ը՝ օտարերկրյա որդեգրողների կողմից: Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող հաստատությունների բեռնաթափման գործընթացով պայմանավորված՝ համակարգի վեց մանկատնից 45 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիքներ: Երեխաների խնամքի գիշերօթիկ յոթ հաստատությունում 2015-ին խնամվել է մոտ 630 երեխա: Կարդացեք նաև՝ 3 տարում Հայաստանի մանկատներում առողջական խնդիրներով 49 երեխա է մահացել Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |