Պաշտոնյա. Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել14 հունիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության խորհրդական Գյունտեր Քրինգսը հանդես է եկել Բունդեսթագի թուրք պատգամավորների աջակցությամբ, որոնք կողմ էին քվեարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծին: Այն բանից հետո, երբ Գերմանիայի թուրք պատգամավորները բազմաթիվ սպառնալիքներ ստացան թուրք ազգայնականներից, Քրինգսը նախազգուշացրել է, որ Գերմանիայում բնակվող թուրքերի կացության ժամկետը կարող է չերկարաձգվել, Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Հիշեցնելով ընդունված օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը՝ գերմանացի պաշտոնյան կոչ է արել, որ թուրքերն նույն կերպ չմտածեն. «Նման կերպ մտածող և խոսող անձինք ուրեմն չեն ինտեգրվել Գերմանիային և Գերմանիայի օրենքներին: Բնական է, որ այդ իրավիճակը պիտի դիտարկվի կացության թույլտվության հետ կապված որոշումներում»: Այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծիը ընդունվեց, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Գերմանիայի թուրք պատգամավորները ոչ մի կապ չունեն թուրք էթնոսի հետ, նրանք, ըստ Էրդողանի, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկն են: Կարդացեք նաև՝ Աղբյուր. Գերմանական միջին բիզնեսի ներդրումները Թուրքիայում կարող են սառեցվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |