ՌԴ-ն կարող է չեղարկել ՀՀ-ից կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման արգելքը14 հունիսի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի ձեռնարկություններից կենդանական ծագման սննդամթերքի ներկրման արգելքը: Այդ մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»`ամփոփելով ՌԴ գյուղատնտեսության նախարար Սերգեյ Դանկվերտի բանակցությունները ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ապահովման պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի բանակցությունների արդյունքները: Կողմերը մանրամասն քննարկել են ՌԴ տարածք հայկական ձեռնարկությունների արտադրանքի ներմուծման արգելքը հանելու հնարավորությունը, որը սահմանվել էր Հայաստանում դաբաղի բռնկման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» փորձագետների առաջիկա այցը Հայաստան` ջերմոցային տնտեսությունների աշխատանքին ծանոթանալու նպատակով: Հունվարին Ռուսաստանն արգելել էր Հայաստանից որոշ գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Եվգենի Նեպոկլոնովն ասել էր, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Նրա խոսքով, մեծ ռիսկեր կան, որ ներմուծվող գյուղմթերքների հետ այդ հիվանդությունը կարող է Ռուսաստան անցնել: Արգելվեց խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են |