Հարցում ՀՀ-ում. ՌԴ-ն ապրիլյան պատերազմը հրահրող է համարում 17%-ը, ԱՄՆ-ն՝ 14.5%-ը![]() 14 հունիսի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ հասարակության գերակշիռ մասը` 85.1 տոկոսը տեղեկատվություն է ստացել հեռուստատեսությունից: Դրա մասին են վկայում Gallup International ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքները: «Մեր հարցումների համաձայն՝ 85.1 տոկոսը տեղեկատվություն է ստանում հեռուսատատեսությունից, 44 տոկոսը՝ Facebook-ից, 43.8 տոկոսը՝ շրջապատից, 19.7 տոկոսը՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-յան էջից և 15.1 տոկոսը` լրատվական կայքերից»,- ասել է Gallup International ասոցիացիայի՝ Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, գրում է Panorama.am-ը: Հասարակության գերակշիռ մասը կարծում է, որ ապրիլյան հարձակումը հրահրված էր 3-րդ ուժի, պետության կողմից: «Հարցվածների 81.3 տոկոսը պատասխանել է, որ հրահրողը Թուրքիան է, 33 տոկոսը՝ հենց Ադրբեջանը և 17 տոկոսը կարծում է, որ ապրիլյան հարձակումը հրահրել է Ռուսաստանը, 14.5 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 1.1 տոկոսը՝ եվրոպական երկրները»,- ասել է Նավասարդյանը, գրում է Aravot.am-ը (hարցվողները հնարավորություն են ունեցել ընտրել միանգամից մի քանի տարբերակ): Հարցվողների 86.4 տոկոսը կարծիք է հայտնել, որ ապրիլյան ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր կլինի բառացել նոր զինտեխնիկայի ձեռքբերմամբ: «38.1 տոկոսը պատասխանել է, որ կրկնությունը հնարավոր կլինի բացառել բանակում կոռուպցիայի վերացմամբ, 29 տոկոսը՝ բարձրացնելով զինծառայողների պատրաստվածությունը, 20.5 տոկոսը՝ ավելացնելով պայմանագրայինների քանակը»,- հայտնել է Նավասարդյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հարցվածների 82%-ը պատերազմական գործողությունների դեպքում պատրաստ է միանալ գործողություններին: Հարցումն անցկացվել է ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 13-24-ը, ՀՀ ամբողջ տարածքում չափահաս 1.106 քաղաքացու շրջանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |