ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Եվրո 2016-ի առաջնության Հայաստանում ցուցադրման հովանավոր14 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է: Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր, և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի: «Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռում հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպմանը: Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները մեկնաբանում են առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը: Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը հյուրընկալում են 24 հավաքականի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |