ԵԱՀԿ-ն չի մասնակցում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպման նախապատրաստմանը![]() 15 հունիսի 2016 - 09:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին: «ԵԱՀԿ-ն չի մասնակցում Սանկտ Պետերգուբում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքներին և մենք չենք կարող այն մեկնաբանել»,-ասել է նա` հավելելով. «Որքան գիտենք, այն գումարվում է ՌԴ նախաձեռնությամբ: Ձեր հարցերը պետք է ուղղեք ՌԴ իշխանություններին», հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Կրեմլը հաստատեց, որ եռակողմ հանդիպում է նախատեսվում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների մասնակցությամբ: Ինչպես հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |