ԶԼՄ-ներ. Գրոհայինները Հալեպի մատույցներում պայթեցրել են կառավարական զորքերի Տ-90 տանկը15 հունիսի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստական «Ահրար աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները YouTube-ում տեսանյութ են տեղադրել, որտեղ նկարահանված է Սիրիայում կառավարական զորքերին պատկանող Տ-90 տանկի ոչնչացումը: Տեսագրությունն, ինչպես պնդում են գրոհայինները, արվել է Հալեպից դեպի հարավ ընկած տարածքում: Այնտեղ երևում է, թե ինչպես է հրթիռը խոցում տանկը, որից հետո ուժգին պայթյուն է տեղի ունենում: Հրթիռակոծման հետևանքները տեսանյութում տեսանելի չեն, տեսագրության որակը թույլ չի տալիս հստակ որոշել տանկի տեսակը, թեև կարելի է պնդել որ այն դասվում է Տ-72/Տ-90 տանկերի շարքին, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և ականանետերից գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու Էն Նայրաբ օդանավակայանը: Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց: Ընթերցեք նաև. Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու օդանավակայանը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |