Մխիթարյանի գործակալ. Հենրիխն ուզում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա եզակի շանս է նրա համար![]() 15 հունիսի 2016 - 09:49 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իրավիճակը կապված ֆուտբոլիստի պայամանգրի հետ, հայտնում է Sports.ru-ն: «Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը խոստացել էր Միկիին, որ նա կկարողանա հեռանալ ակումբից այս ամռանը: Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է: Չեմ հասկանում` ինչու է «Բորուսիան» Հումմելսին տալիս իր երդվյալ թշնամուն («Բավարիային») և փորձում է պահել Մխիթարյանին: Այդպես չի արվում: Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխաել Ցորկն ավելի վաղ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկայում: «Մխիթարյանի ապագայի մասին վերջնական որոշումը կկայացվի այս շաբաթ»,-ասել է Ցորկը Bild-ին: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: Նրան առաջարկում են տարեկան €7մլն աշխատավարձ, սակայն Մխիթարյանը մի շարք հետաքրքիր առաջարկներ է ստացել Եվրոպայի առաջատար ակումբներից: «Արսենալն» ի թիվս այլ ակումբների հետաքրքրվում է հայ ֆուտբոլիստի ծառայություններով: Ըստ ԶԼՄ-ների, «Արսենալը»` մոտ $35 մլն է առաջարկում Մխիթարյանի համար և տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, թուրինյան ակումբն առաջարկում էր մոտ $35 մլն: Ընթերցեք նաև. «Բորուսիան» Մխիթարյանի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա օրերին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |