Ներկայացվել են Օլիմպիական խաղերի մեդալներն ու պատվո պատվանդանները

Ներկայացվել են  Օլիմպիական խաղերի մեդալներն ու պատվո պատվանդանները

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի հատուկ համաժողովի ընթացքում ներկայացվել են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած հատուկ համաժողովին մասնակցել է նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Մեդալների պաշտոնական ցուցադրությունից բացի ներկայացվել է նաև Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո պատվանդանները: Մեդալի մի կողմին պատկերված է հունական հաղթանակի աստվածուհին՝ Նիկան, իսկ հակառակ կողմին՝ Ռիո-2016-ի տարբերանշանը, իսկ եզրերին գրված է տվյալ մարզաձևի անունը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի 306 մեդալի հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանում՝ Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցում:

Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27 ուղեգիր:

Կարդացեք նաև՝ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մետաղադրամներ են թողարկվել

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---