Միչիգանի դպրոցներում Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացվեն![]() 15 հունիսի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է ցեղասպանությունների մասին դասընթացները դպրոցներում ներգրավելու վերաբերյալ օրենքը: Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, դասընթացները ներառում են Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասավանդումը: Խորհուրդ է տրվում կրթական 6-ժամանոցծրագիր՝ 8-12 դասարանների աշակերտների համար: Համապատասխան օրինագիծը փետրվարի 23-ին ընդունել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ): Դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը դեռ 2014-ի օգոստոսին միաձայն քվեարկությամբ ընդունել է նաև Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում: Այսպիսով, օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան դարձել էր ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |