Հարկային օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է![]() 15 հունիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի նախագիծը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 21-ը, 18-ը ձեռնպահ է մնացել: Մինչ օրինագծի ընդունումը պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նախագիծը քվեարկության է դրվել խախտումներով, քանի որ չեն ներկայացվել տնտեսության վրա ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները: Նա առաջարկել էր հանել օրինագիծը քվեարկությունից: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ կմնա և կպատրաստի առաջարկների փաթեթ: Օրենսգրքի ընդունմանը դեմ են հանդես եկել նաև «Համախմբում», ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՕԵԿ խմբակցությունները և մի շարք անկախ պատգամավորներ: Նրանց կարծիքով, օրենգրքի ընդունումը կնպաստի երկրի տնտեսական վիճակի վատթարացմանը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե քննարկումների շարք է սկսվում, և երկրորդ ընթերցման ժամանակ խորհրդարանականների բոլոր առաջարկները հաշվի կառնվեն: Ընթերցեք նաև. Պարտադիր կուտակայինին անցումը ևս 1 տարով կհետաձգվի. ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ հավանություն է տվել ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |