Ավելի քան 200 սպա կշարունակի ուսումը ՌԴ ռազմական բուհերում![]() 15 հունիսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - 2016-ին ավելի քան 200 հայ զինվորական ուսուցում կստանա ՌԴ ռազմական բուհերում: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՀՀ իր պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը: «Մեր գործակցության տեմպերն ու հագեցվածությունը գոհացնում են մեզ: Մենք գործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ոլորտը` մեծ թվով հայ սպաներ են սովորում մեր ուսումնական հաստատություններում»,-ասել է ՌԴ նախարարը: Ըստ Շոյգուի, 2016-ին հայտ է ներկայացվել ավելի քան 200 սպայի համար և Մոսկվան պատրաստ է աջակցել: Շոյգուն նշել է երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը ռազմական ոլորտում և հույս է հայտնել, որ հայ զինվորականները լավ կրություն կստանան ՌԴ-ում: Սեյրան Օհանյանն իր հերթին ասել է, որ ուրախ է ոլորտի հարցերը քննարկելու հնարավորության համար: «Կարծում եմ, մեր կանոնավոր երկկողմ հանդիպումները և համատեղ միջոցառումները բարի ավանդույթ են դարձել և ևս մեկ անգամ վկայում են, որ մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում դինամիկ զարգանում է»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Մոսկվայում անցնում է ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |