Շոյգու. ՌԴ-ն կզարգացնի Ադրբեջանի հետ ռազմական գործակցությունը![]() 15 հունիսի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմական գործակցությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Մեր ռազմական գործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Ինչ վերաբերում է 2016 թ., ապա այն բավականին հագեցած է: Կարծում եմ, որ ներուժ կա աճի ու զարգացման համար: Անշուշտ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր բարեկամական ռազմավարական գործակցությունն ու կապերը զարգանան»,-նշել է Շոյգուն: Երկու նախարարի հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում Անդրկովկասում և Կասպից ծովում: Ադրբեջանի ՊՆ ղեկավարն իր հերթին ասել է, որ 2016-ին մոտ 90 ադրբեջանցի սպա կսովորի ՌԴ ռազմական բուհերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՀՀ իր պաշտոնակից Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2016-ին ավելի քան 200 հայ զինվորական ուսուցում կստանա ՌԴ ռազմական բուհերում: «Մեր գործակցության տեմպերն ու հագեցվածությունը գոհացնում են մեզ: Մենք գործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձին կարող եմ նշել կրթության ոլորտը` մեծ թվով հայ սպաներ են սովորում մեր ուսումնական հաստատություններում»,-ասել է ՌԴ նախարարը: Հունիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Մոսկվայում անցնում է ԱՊՀ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում են ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները: Ընթերցեք նաև. Ավելի քան 200 սպա կշարունակի ուսումը ՌԴ ռազմական բուհերում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |