Guardian. ԵՄ-ից դուրս գալու դեպքում Անգլիան մոտ $42 մլրդ կկորցնի![]() 15 հունիսի 2016 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մտավախություն ունի, որ եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից, դա լրացուցիչ բյուջետային ծախսեր կպահանջի` 30 մլրդ ֆունտ ($42.2 մլրդ) միայն առաջին 4 տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Guardian-ի վրա հղումով: Brexit-ի արդյունքում կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել եկամտահարկը, բենզինի ու ալկոհոլի ակցիզները: Պաշտոնյաները ստիպված կլինեն կրճատել սոցիալական ծրագրերի, կրթության ու առողջապահության բյուջետային ֆինանսավորումը, ինչպես նաև նվազեցել պաշտպանական ծախսերը, ասվում է հոդվածում: Guardian-ը մեջբերում է Օսբորնի պաշտոնական խոսքի թեզերը, որով նա մտադիր է հանդես գալ հունիսի 15-ին: Նախարարը ցանկանում է իրազեկել հանրությանը, որ ԵՄ-ից դուրս գալը ավելի զգայուն կլինի, քան թվում է: «Այն, որ մեզ կհաջողվի միջոցներ ազատել հանրային ծախսերի համար, ինչպես հավատում են Brexit-ի կողմնակիցները, պատրանք է: Դուրս գալը նշանակում է, որ ավելի քիչ գումար կլինի: Ընդ որում խոսքը միլիարդավոր ֆունտերի մասին է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, վտանգել բրիտանացի ընտանիքների բարեկեցությունը»,-ասվում է նախարարի խոսքում: ԵՄ կաղմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ երկրների ղեկավարների հետ ամիսներ տևած բանակցություններից հետո հայտարարեց, որ հասել է ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության պայմանների վերանայմանn աշխատանքային միգրացիայի հարցում, ինչպես նաև «հատուկ պայմանների» ԵՄ-ում անդամության առումով: «Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: Ընթերցեք նաև. Հարցում. ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և ընդդիմախոսների քանակը հավասար է ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |