Թուրքիայում Վանա կատուներին կվերահսկեն. Հատուկ համակարգ է ստեղծվել![]() 15 հունիսի 2016 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Վանա կատուների հետազոտության կենտրոնը վերահսկման համակարգ է ստեղծել: Ըստ AA-ի՝ ստեղծված համակարգը թույլ կտա ամբողջ երկրում վերահսկել Վանա կատուներին: Կատվի տերերը կարող են դիմել կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան տվյալներ, որոնց հիման վրա էլ կենտրոնն իր վերահսկողությունն է իրականացնում, գրում է Yerkir.am-ը: Համակարգչի միջոցով հնարավորություն է տրվում մոտիկից հետևել կատուների վիճակին, իմանալ կատվի սեռն ու հատկությունները: Կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայան հայտնել է, որ համակարգը թույլ կտա երկրում Վանա կատուների հայտնաբերման աշխատանքներ իրականացնել: «Այս համակարգի միջոցով կարող ենք իմանալ նրանց մասին տեղեկություններ, թե երբ, որքան ձագ ունեցան և ինչ հատկություններ ունեն»,- նշել է նա: Վանա կատուն էնդեմիկ ցեղատեսակ է, որը սերում է Հայկական բարձրավանդակից` Վանա լճի տարածքից: Վանա կատուն հնագույն ընտանեցված կատուների ժառանգն է, ունի բարդ, ընդգծված ազատասեր վարքագիծ: Կարդացեք նաև՝ Վանա կատու. Տարագույն աչքերի ու միջազգայինին չհամապատասխանող թուրքական «ստանդարտների» մասին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |