ԿՀՎ տնօրեն. ԻՊ-ն կարող է դիվերսանտներ ուղարկել Արևմուտք

ԿՀՎ տնօրեն. ԻՊ-ն կարող է դիվերսանտներ ուղարկել Արևմուտք

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավարար քանակի դիվերսանտներ ունի, որոնց կարող են ուղարկել Արևմուտքի երկրներ: Այդ մասին զգուշացրել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը:

Ըստ նրա, գրոհայիններն արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ և կարող են օգտագործել փախստականների հոսքը Մերձավոր Արևելքից Եվրոպա:

Ըստ Բրենանի, ամենավտանգավորն ու կազմակերպվածը ԻՊ ստորաբաժանումն է Լիբիայում: Նա համարում է, որ Սինայի ստորաբաժանումը դարձել է ամենաակտիվ ահաբեկչական խմբավորումը Եգիպտոսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Associated Press-ի վրա հղումով:

Բրենանը թեև «վտանգավոր թշնամի է» անվանել ԻՊ-ին, սակայն, ըստ նրա, խմբավորումը դեռ հետու է 2014-ին հռչակած իր նպատակներից:

ԿՀՎ տնօրենը խոստովանել է նաև, որ ԻՊ-ն ամեն ամիս տանյակ միլիոնավոր դոլարներ է ստանում, առաջին հերթին իրեն ենթակա տարածքների բնակիչներից տուրք հավաքելով: «Ցավոք, մեր բոլոր ջանքերը ԻՊ դեմ պայքարում չեն նվազեցրել ամբողջ աշխարհում ահաբեկչություններ կազմակերպելու ԻՊ հնարավորությունը»,-ասել է նա:

Հունիսի 13-ին ԻՊ-ն ստանձնեց ԱՄՆ Օռլանդո քաղաքում միասեռականների ակումբի վրա հարձակման պատասխանատվությունը:

Օռլանդո քաղաքի միասեռականների ակումբներից մեկի վրա հունիսի լույս 12-ի գիշերը հարձակման արդյունքում 50 մարդ է զոհվել, ևս 53-ը վիրավորվել։ Իրավապահ մարմիններում աղբյուրների փոխանցմամբ, կրակողը եղել է աֆղանական արմատներով ԱՄՆ քաղաքացի 29-ամյա Օմար Մատինը։ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դաշնային կառավարությանն աջակցել Օռլանդոյի իրավապահ մարմիններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---