«Բորուսիան» մերժել է Մխիթարյանին վաճառելու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը![]() 16 հունիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Դորթմունդի «Բորուսիան» մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վաճառելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Mirror-ը, ակումբը հայ ֆուտբոլիստի համար 19 մլն բրիտանական ֆունթ կամ մոտ 27 մլն դոլար էր առաջարկում: Ավելի վաղ «Բորուսիան» հայտարարել էր, որ Մխիթարյանը մնալու է ակումբում մինչև 2017 թվականը, ինչից հետո նրա պայմանագիրը չի երկարաձգվի: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ «Բորուսիայի» ղեկավարությունը խոստացել էր ֆուտբոլիստին, որ նա կկարողանա հեռանալ ակումբից 2016-ի ամռանը: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին: Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |