Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Բորժոմիի փողոցները

Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են Բորժոմիի փողոցները

PanARMENIAN.Net - Հունիսի լույս 16-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի հետևանքով հեղեղվել են Վրաստանի Բորժոմի հանգստավայրի փողոցներն ու շենքերը: Վնաս է հասցվել նաև գյուղատնտեսությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տեղի ինքնակառավարման մարմինները հայտնել են, որ «հեղեղատարները չեն դիմացել ջրի մեծ հոսքին, որի հետևանքով հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցներն ու բնակելի տների առաջին հարկերը, ծառեր են կոտրվել, ավտոմեքենաներ վնասվել»:

Ըստ վրացական հեռուստաընկերությունների, կարկուտը վնաս է հասցրել Բորժոմիին հարակից գյուղերին, նաև գյուղատնտեսությանը:

Գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է մրգի բերքը Գորիի շրջանում, մրգատու ծառերի այգիներին մեծ վնաս է հասցվել: Ըստ վրացական հեռուստաալիքների, խոշոր կարկուտից տուժել են նաև խաղողի այգիները: Վրաստանի իշխանությունները սկսել են հաշվել տարերքի հասցրած վնասը:

2015-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին նփախել` գայլեր, վագրեր, արջեր, իսկ այգու տարածքն ամբողջողովին ավերված էր: Ջրհեղեղի ընթացքում զոհվել էր 20 մարդ, ևս 2-ն անհետ կորած էն համարվում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---