Երեւանն ու Թեհրանը քննարկում են Իրանից Հայաստան նավթամուղի կառուցման ծրագիրը

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի բացումը շատ կարեւոր քայլ է Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էներգառեսուրսների դիվերսիֆիկացման ճանապարհին: Այդ մասին «Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այժմ մշակվում է Իրանից Հայաստան նավթամուղի կառուցման պլանը: «Այդ հարցը օրակարգում է, սակայն այժմ վաղ է խոսել իրագործման մասին` տվյալներ են հավաքվում նախագծի շահութաբերության մասին»,-ընդգծել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դեռեւս որոշված չէ, թե ով է լինելու գազատարի օպերատորը: «Երբ ավարտվի հայկական հատվածի կառուցումը, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ով է լինելու օպերատորը, դրանից ոչ վաղ: Դա կարող է լինել եւ «ՀայՌուսգազարդը» եւ մեկ ուրիշը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Ինչ վերաբերում է Տրանսկասպյան գազամուղին միանալու Հայաստանի մտադրությանը, ապա ՀՀ ԱԳՆ ղեկավարն ասաց, որ այդ հարցը ոչ թե Ադրբեջանն է լուծում, այլ մյուս երկրները, որոնք շահագրգիռ են, որ Հայաստանը մասնակցի նախագծին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---